«Apple»-ի խանութների առջև հսկայական հերթեր են գոյացե

Ուրբաթ առավոտյան աշխարհով մեկ «Apple»-ի խանութների առջև հսկայական հերթեր են գոյացել: Անհամբեր գնորդները շտապում են ձեռք բերել «iPhone X»-ը: Իսկ ընկերության բաժնետոմսերի գինը աննախադեպ աճ է գրանցել:
Աշխարհի շուրջ մարդիկ օրեր շարունակ գիշերել են «Apple» խանութների մուտքի առջև սպասելով ուրբաթ օրվան: Սինգապուրից միչև Սան Ֆրանցիսկո «Apple»-ի խանութների առջև գոյացած հերթերը աննախադեպ են: Գնորդների նման վարքագիծը մասամբ պայմանավորված է ընկերության խոշոր գովազդային արշավներով, քանի որ «Apple»-ը հեռախոսների վաճառքից առաջ ոգևորություն է առաջացնում շուկա հանվող ապրանքի շուրջ: «iPhone X» մոդելը այս հեռախոսի խոշորագույն թողարկումն է, որի էկրանը ձգվում է հեռախոսի ողջ երկայնքով, այն հագեցած է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով և ընդլայնված իրականության համակարգով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.