
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր iPhone X սմարթֆոնը կարող է Super Retina OLED էկրանի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունենալ:
Ինչպես նշում է
mashable.com կայքը, այն կարող է «այրվել» (burn-in) կամ ենթարկվել տեսողական այլ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում OLED էկրանով սմարթֆոնների դեպքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ սմարթֆոնի էկրանը կարող է «այրվել», այսինքն՝ երբ պատկերի որոշ մասնիկներ շարունակում են մնալ էկրանին՝ չնայած, որ օգտատերը փակել է պատկերը: Խնդիրն առաջ է գալիս այն ժամանակ, երբ բարձր կոնտրաստով վառ պատկերը տևական ժամանակ էկրանին է եղել:
Աղբյուրը նկատում է, որ էկրանի «այրումն» իսկական գլխացավանք է դարձել Google Pixel 2XL սմարթֆոնի օգտատերերի համար:
Mashable-ն ընդգծում է, որ եթե Apple-ն iPhone X-ի վաճառքի առաջին իսկ օրերից գնորդներին նախազգուշացնում է նման խնդրի մասին, ուրեմն նշանակում է, որ խնդիրը լայնածավալ է՝ չնայած, որ Apple-ը պնդում է, որ ստեղծել է շուկայում ամենաորակյալ OLED էկրանը: