
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը սպասում է, որ 2017 թվականը կդառնա ամբողջ պատմության 3 ամենաշոգ տարիներից մեկը: Գիտնականների հետևությունները հնչեցվել են Բոննում՝ մոլորակը կլիմայական փոփոխություններից պաշտպանելուն ուղղված միջազգային գագաթնաժողովի ընթացքում:
«Մենք բացառիկ եղանակային երևույթների ենք հետևել. Ասիայում օդի ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի ըստ Ցելսիուսի, ուժգնությամբ ռեկորդային փոթորիկներ են իրար հետևել Կարիբյան ծովում և Ատլանտյան օվկիանոսում՝ հասնելով նույնիսկ Իռլանդիայի ափերին: Միլիոնավոր մարդիկ տուժել են հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից այն ժամանակ, երբ Արևելյան Աֆրիկայում երաշտ է», - մեջբերում է The Guardian-ը ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տաալասի խոսքը:
Նրա խոսքով՝ վերջին 3 տարին ամենաշոգն են եղել, իսկ օդի ջերմաստիճանի բարձրացման ընդհանուր միտումը պահպանվում է:
«Հետազոտողները կուսումնասիրեն այս երևույթները, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մեծամասնության պատճառը մարդու տնտեսական գործունեության հետևանքն է», - ընդգծել է նա:
Տաալասը հավելել է, որ անցած տասնամյակում տաքացումը կանգ է առել, սակայն այժմ կրկին ուժ է հավաքում: