Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Այդ մասին հայտնում է Le Dauphiné-ն՝ վկայակոչելով Վիենի հայկական ասոցիացիաների խմբի հաղորդագրությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ հուշարձանի վրա երկու կողմից վիրավորական գրություններ են արվել: Վիենի հայկական ասոցիացիաների խումբը «խստորեն դատապարտել է այդ փոքրոգի և կեղտոտ արարքը» և որոշել է բողոք ներկայացնել: Հաղորդագրությունում նշվում է, որ «հայերի սրտում ատելություն և վրեժխնդրության ցանկություն չկա, սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց իրենց իրավունքների, արդարության և ճշմարտության համար մղած պայքարում»: «Հուշարձանի պղծմամբ ոչ միայն անարգվել է 1915 թվականի զոհերի հիշատակը, այլև բազմաթիվ հայերի, որոնք զոհվել են Ֆրանսիայի համար երկու համաշխարհային պատերազմների ժամանակ և որոնց հիշատակին է նաև նվիրված այս հուշարձանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.