ՔԿ տարածքային ստորաբաժանումներում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ է ստացվել

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նոյեմբերի 6-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 13 նյութ՝ նոյեմբերի 5-ին  մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նշված 13 նյութերից 7-ն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 5-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում։ Նյութերը մեծամասամբ վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, 1-ական՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, ընտրողներին ուղղորդելուն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Փաստական հանգամանքների հիման վրա կայացվող որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.