Փորձագետները, ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են դասագրքերից. նոր սերնդի դասագրքերի ստեղծման գործիքակազմ կմշակվի

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս տեղադրվել է նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափանիշներին և գործիքակազմ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է՝ մշակել Հայաստանի հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները, բարելավել չափորոշչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները որակյալ ուսումնական նյութերի միջոցով սովորողների ուսուցման/ ուսումնառության գործընթացը դարձնել ավելի գրավիչ, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշներով և գործիքակազմով: Կից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ Հայաստանի դպրոցներում գործող բոլոր դասագրքերն անցել են գնահատման և երաշխավորման գործընթացներ, սակայն դրանց որակի և կիրառման արդյունավետության վերաբերյալ կան որոշակի դժգոհություններ, ինչի մասին են վկայում մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածները, հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներում փորձագետների արտահայտած կարծիքները, վերապատրաստման դասընթացների ժամանակ (ԿԳՆ ԿԱԻ 2007 – 2017 թթ.) ուսուցիչների մտքերը, սոցիալական ցանցերում և ֆորումներում հասարակության տարբեր շերտերի քննարկումներն ու ծնողական համայնքների հետ պարբերական հանդիպումների ժամանակ հնչած կարծիքները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.