ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրախախտման 47 դեպք է գրանցվել, դրանցից 13-ով կատարվում է նախաքննություն. 25–ը ստուգման փուլում է. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերով ոստիկանության ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ։ Ըստ այդմ` 2017 թ. Նոյեմբերի 6-ի` ժամը 11-ի դրությամբ, հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 47 դեպք, որոնցից 13-ով կատարվում է նախաքննություն, 9-ը գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում, 25 ահազանգերը՝ ստուգման փուլում: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.