
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանությունները կապ են հայտնաբերել 26 մարդ սպանողի և եկեղեցու միջև, որում նա իրականացրել է հանցագործությունը: Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում պատմել է Ուիլսոնի մարզպետ Ջո Տեկիտը:
Պարզվել է, որ Սազերլենդ Սփրինգսի եկեղեցին, որում Դևին Քելլին գնդակահարել է մարդկանց, այցելելիս են եղել նրա նախկին կնոջ ծնողները:
Տեխասի իշխանությունների ենթադրությամբ՝ սա կարող էր ազդել հանցագործության վայրի ընտրության վրա, չնայած ողբերգության օրը նրա կնոջ ծնողները չեն եղել եկեղեցում:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի կարծիքով՝ հրաձգությունը պատահական չի եղել. հանցագործը «վառոդի տակառ էր, որը պատրաստ էր պայթել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին առնվազն
26 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում կիրակնօրյա միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից: