Վիետնամում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի

Վիետնամում տեղի ունեցած թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, 21 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ նշվել էր 27 զոհի և 22 անհետ կորածի մասին: Թայֆունի արագությունըժամում հասել է 90 կմ-ի: Ավելի քան 1000 տների կտուրներ պոկվել են, տապալվել են հարյուրավոր էլեկտրական սյուներ: Բացի այդ, 600-ից ավելի տներ քանդվել են, ավելի քան 40 հազարը՝ վնասվել: Նշվում է նաև, որ երկուշաբթի այստեղ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների գագաթաժողովն էր տեղի ունենալու:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.