Վիետնամում «Դամրի» թայֆունի հետևանքով զոհվել է 44 մարդ (լուսանկարներ)

Վիետնամի կենտրոնական հատվածին պատուհասած «Դամրի» թայֆունի հետևանքով վերջին 3 օրվա ընթացքում 44 մարդ է զոհվել, ևս 19-ը համարվում է անհետ կորած: Ինչպես նշում է lenta.ru-ն, բնական տարերքի հետևանքով ջրի տակ է անցել 40.000 բնակելի կառույց, մոտ 30.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Բազմաթիվ շրջաններ զրկվել են էլեկտրաէներգիայից ու արտաքին աշխարհի հետ կապից: Ջրի տակ է անցել 40.000 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչպես նաև երկրի հյուսիսն ու հարավը կապող երկաթգծի մի մասը, տրանսվիետնամական ավտոմայրուղու բազմաթիվ հատվածներ: Հասցրած վնասի չափով «Դամրի»-ն դարձել է վերջին 20 տարում երկրին պատուհասած ամենախոշոր բնական աղետը:   Картинки по запросу typhoon damrey vietnam Картинки по запросу typhoon damrey vietnam Картинки по запросу typhoon damrey vietnam Картинки по запросу typhoon damrey vietnam Картинки по запросу typhoon damrey vietnam Картинки по запросу typhoon damrey vietnam
Մեկնաբանություններ