
Քսանյոթամյա Սառա Այդանը պատրաստվում է ներկայացնել Իրաքը «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում, հայտնում է
life.ru-ն՝ ընդգծելով, որ անցած 45 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրաքը պատրաստվում է մասնակցել գեղեցկության միջազգային մրցույթին:
Հայտնի է, որ «Միսս տիեզերք»-ն անցկացվելու է ԱՄՆ-ի Նևադա նահանգում:
Հետաքրքրական է, որ Իրաքի ներկայացուցիչն ի սկզբանե 2-րդ տեղն էր զբաղեցրել ավելի վաղ Բաղդադում կայացած գեղեցկության մրցույթում: Սակայն երբ պարզվել է, որ գլխավոր գեղեցկուհու կոչմանն արժանացած կինն իրականում ամուսնացած է, թագը, ինչպես նաև «Միսս տիեզերք»-ում Իրաքը ներկայացնելու հնարավորությունը փոխանցվել են Այդանին:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին անգամ Իրաքը «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցել էր 1972թ.: Այս տարի «Միսս տիեզերքն» անցկացվելու է 66-րդ անգամ՝ նոյեմբերի 26-ին: