«Վարդարը» խոշոր հաշվով հաղթել է «Սկոպյեին», Տիգրան Բարսեղյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մակեդոնիայի առաջնության 14-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Սկոպյեին»:   Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 79 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Մեր ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր այդ խաղին:   Այս խաղից հետո «Վարդարը» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: 16-րդ տուրում «Վարդարը» տանը կընդունի «Պելիստերին»: https://youtu.be/uc0Dkz9two8
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.