
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդ Ֆոմինը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում մնացել է միայն ավարտել երկրի հարավ-արևելքում գրոհը: Այդ մասին նա հայտարարել է
gazeta.ru-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ գրոհայինների ճակատագիրը կանխորոշված է:
«Կարծում եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ ահաբեկիչների դեմ պայքարում գրանցած հաջողություններում զգալի դերը պատկանում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Սիրիայի ցամաքային զորքերին: Այսօր մնում է միայն ավարտել Սիրիայի հարավ-արևելքում Եփրատ գետի երկայնքով գրոհը: Այստեղ այժմ ընթանում են ակտիվ գործողություններ: Ահաբեկիչները դեռ դիմադրում են, բայց նրանց ճակատագիրն արդեն կանխորոշված է»,- ասել է Ֆոմինը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի տարածքի ավելի քան 90 տոկոսն ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողության մեկնարկից ի վեր: