Չինաստանն արձագանքել է Հս. Կորեայի հրթիռները խոցելու մասին Ճապոնիայի հայտարարությանը

Չինաստանը կոչ է արել Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծումը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ՝ այդպիսով մեկնաբանելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի խոսքերն այն մասին, որ Ճապոնիան անհրաժեշտության դեպքում կկործանի ԿԺԴՀ-ի հրթիռները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ճապոնիան կորսա և կոչնչացնի հյուսիսկորեական հրթիռները՝ սերտ համակարգելով իր գործողություններն ԱՄՆ-ի հետ: «Կորեական թերակղզում իրավիճակն արդեն չափազանց բարդ է և զգայուն: Մենք հույս ունենք, որ ներկայիս պայմաններում համապատասխան կողմերի բոլոր հայտարարությունները և գործողությունները կնպաստեն իրավիճակի լարվածության թուլացմանը և կօգնեն վերադարձնել Կորեական թերակղզու խնդրի լուծումը բանակցային սեղանի շուրջ»,- երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.