Ուղիղ. ԱԺ-ում քննարկում են 2018-ի բյուջեի նախագիծը. որքա՞ն գումար կհատկացվի թոշակների ու նպաստների համար

Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակագում են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առողջապահության, սոցիալական ապահովության, նպաստների, թոշակների համար հատկացվող ծախսերն ու եկամուտները: Զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Հրավիրվածների թվում են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:   https://youtu.be/q8RXp5vq6mc
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.