Շմոլ գազի արտահոսքից ավտոտնակում քաղաքացիներ են թունավորվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Մելքումովի փողոցի թիվ 22/1 հասցեում գնտվող ավտոտնակից բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Վաչե Ա.-ն, 1982 թ. ծնված Արթուր Հ.-ն և Վալոդիա Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 5.00-ին, ավտոտնակում ավտոմեքենայից արտանետված շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
Մեկնաբանություններ