Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.