Մեսսին ու Մասկերանոն ժամանել են Մոսկվա (տեսանյութ)

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Խավիեր Մասկերանոն ժամանել են Մոսկվա, որտեղ ազգային թիմը կնախապատրաստվի Ռուսաստանի հետ ընկերական խաղին:   Այս մասին հայտնում է արգենտինական ասոցիացիայի` «Թվիթերի» պաշտոնական էջը:   Նշենք` Արգենտինայի հավաքականը չեղարկել է «Открытие Арена» մարզադաշտի մարզումը, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 6-ի առավոտյան: Թիմը շարունակում է մարզումները հյուրանոցում` փակ ռեժիմով, իսկ օրվա արդեն երկրորդ կեսին մարզում կանցկացնի:   Ռուաստանի և Արգենտինայի հավաքականներն ընկերական խաղ կանցկացնեն նոյեմբերի 11-ին Մոսկվայում: Դրանից հետո արգենտինացիները կմեկնեն Կրասնոդար, որտեղ կխաղան Նիգերիայի հետ:   Մեսսիի ու Մասկերանոյի ժամանման տեսանյութն` այստեղ:
Մեկնաբանություններ