Մակրոնը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու Արցախյան հիմնախնդրին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, այս մասին տեղեկանում ենք armenianorthodoxchurch.org կայքից: Իր նամակում Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր միջազգային դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Մակրոնը հատկապես շեշտել է Միջին Արևելքում ազգային և կրոնական զանազանության ու ինքնության պահպանման կարևորությունը, ինչը շրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Մակրոնը փաստել է, որ այսօր էլ՝ ողբերգությունից 100 տարի անց, Միջին Արևելքը դեռ շարունակում է ապրել բռնության և բռնակալության մթնոլորտում: Ֆրանսիայի ղեկավարը վստահեցրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանն ու շարունակելու է շեշտել ճշմարտության ու հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Ընդգծելով, որ Ֆրանսիան անկեղծ բարեկամ է Հայաստանի և ամբողջ աշխարհում ապրող հայերի համար՝ Մակրոնը գրել է. «Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.