Մակգրեգորը պատմել է, թե որքան է վաստակում առանց մենամարտերի

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, իռլանդացի մարտիկ Կոնոր Մակգրեգորը պատասխանել է այն հարցին, թե որքան է վաստակում առանց մենամարտերի:   «Ամսական կես միլիոն դոլար եմ վաստակում, և դա առանձին եկամուտ է, որը կապ չունի մենամարտերի հետ: Երջանիկ եմ լինել այնտեղ, որտեղ գտնվում եմ հիմա, ինքս ինձ նախագահ եմ»,- ասել է Մակգրեգորը:   Ավելի վաղ հաղորդվում էր, որ բռնցքամարտի կանոններով անցկացրած Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտից Մակգրեգորը վաստակել է 130 միլիոն դոլար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.