
Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումը շարունակվում է պատգամավորների բացակայությամբ: Քննարկմանը ներկա է միայն մի քանի պատգամավոր եւ լրագրողները: Այս պահին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչ Ռոստոմյանն է ներկայացնում նախարարությանը հատկացված 2018 թվականի բյուջեն: Նախարարը կատակեց. «Ճիշտն ասած պատգամավորները շատ են, մի քիչ ավելի դժվար կլինի ներկայացնել»: Նա նշեց, որ այս տարի սպորտի նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 654 միլիոն դրամ. «Բոլոր ծրագրերը դեպի մարզեր ենք ուղղում, բոլոր դրամաշնորհները, միջոցառումները մարզերում են լինելու: Հայաստանի ազգային ֆեդերացիաները նույնպես որոշում են կայացրել, որ այն մարզաձեւերը, որոնք հնարավոր է անցկացնել Երեւանից դուրս, մարզերում անցկացնեն»