Հույս ունենք, սա Մխիթարյանի վերջին խաղն է ՄՅՈւ-ում. երկրպագուների հիստերիան շարունակվում է

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 63 րոպե:   Մանչեսթերցիների երկրպագուները դժգոհությունը շարունակվում է: Նրանցից ոմանք պահանջում են թիմից հեռացնել 28-ամյա ֆուտբոլիստին:   @hashkhan_   «Հույս ունեմ, որ սա Մխիթարյանի վերջին խաղն է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ձախողում»:   @Tarrantinooo   «Հույս ունեմ, որ Մխիթարյանն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա նվիրված չէ: «Յունայթեդի» ֆուտբոլիստն այդպիսին չպետք է լինի»:   @ONeillMatty   «Ուրախ եմ, որ Մխիթարյանին փոխարինեցին: Չեմ հասկանում, թե ինչ է Մոուրինյուն տեսնում նրա մեջ»:   @marthematia   «Մխիթարյանը տարածության վատնում է: Դադարում եմ նրան հետևել սոցիալական կայքերում»:   @OzPaklo   «Մխիթարյանը նմանվում է Օզիլին»:   @mattyslater_   «Մխիթարյանին անհրաժեշտ է մի քանի խաղ դաշտ դուրս չբերել»:   @aramiggs   «Հենրիխի ամենաողորմելի ելույթն էր»:   @ewillywillz   «Պետք է վաճառենք այս Մխիթարյանին»:   @Red_Penguin11   «Մխիթարյանը պետք է հետ հայացք նետի իր վրա և հասկանա, թե ինչ է դարձել: Երբ քեզ փոխարինում է Ֆելաինին, դա ինչ-որ բանի մասին արդեն վկայում է»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.