Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Չելսիի» հետ խաղում

Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»: Խաղի միակ գոլը խփել է «ազնվականների» հարձակվող Ալվարո Մորատան:   ՄՅՈւ-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին:   «Whoscored.com»-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:   Կիսապաշտպանը մրցակցի դարպասին հարված չի կատարել: Վերջինիս փոխանցումների ճշտգրտությունը 94,7 % է: Մխիթարյանը խախտել է կանոնները 1 անգամ: Նրա դեմ պայքարում կանոնները խախտվել է մեկ անգամ:   Հայ ֆուտբոլիստը ստացել է 6,36 գնահատականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.