Հենրիխ Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա. ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 63 րոպե:   Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են մնացել 28-ամյա ֆուտբոլիստի ելույթից:   @ManUnitedYouth   «Մխիթարյանն անելիք չունի մեկնարկային կազմում, և այնպիսի տպավորություն է, որ նա գիտի այդ մասին»:   @MrTomMcDermott   «Մխիթարյանը կրկին անհանգստացնում է: Նույնիսկ եթե ձեզ մոտ վատ խաղ է ստացվում, նվազագույն պահանջն է կատարել պաշտպանողական գործողություններ և պահել գնդակը»:   @ncustisTheSun   «Հնարավոր է, որ Մխիթարյանի հետ դաշտում գտնվող 10 ֆուտբոլիստները նույնիսկ չեն հիշում նրա մասնակցությամբ վերջին հաջող խաղը»:   @RobDawsonESPN   «Մոուրինյուն պետք է Մխիթարյանին դուրս հանի կազմից: Նա այս պահին նման է ուղևորի: Հենրիխը ոչ մի բան չի կարողանում ստեղծել հարձակման գծում»:   @UtdRantcast   «Տխրեցնում է, թե որքան սարսափելի էր Մխիթարյանը վերջին ամսում»:   @LiamPaulCanning   «Հենրիխ Մխիթարյանի գոյությունը հարցականի տակ է վերջին շաբաթներին: Փլեյմեյքերի բացակայությունը խանգարում է «Մանչեսթեր Յունայթեդին»:   @R_o_M   «Մրցաշրջանի մեկնարկում ասում էի, որ Մխիթարյանը ոչինչ չի անում և հետո նա երկու գոլային փոխանցում էր կատարում: Այժմ ես նույնն եմ ասում, և նա կրկին ոչինչ չի անում»:   @chridgriebe   «Նոր փլեյմեյքեր գտնելը պետք է առաջնային խնդիր լինի: Մատան վստահություն չի վայելում, իսկ Մխիթարյանն այնպիսի տեսք ունի, կարծես հանձնվել է»:   @joongDEGEA   «Մխիթարյանն այլևս չպետք է դաշտ դուրս գա, եթե նա պատրաստվում է շարունակել այդպես խաղալ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.