Հարի Քեյն. Չէի ցանկանա բաց թողնել Գերմանիայի և Բրազիլիայի հետ խաղերը վնասվածքի պատճառով

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ չի ցանկանում բաց թողնել ընտրանու առաջիկա երկու ստուգողական հանդիպումները:   Ֆուտբոլիստին դեռ տանջում են ցավերը:   «Ինձ լավ եմ զգում, սակայն փոքր անհանգստություն կա: Չէի ցանկանա ավելի խորացնել վնասվածքը, քանի որ առջևում դեռ երկար ճանապարհ ունեմ «Տոտենհեմի» հետ:   Ամեն դեպքում, դեռ մի քանի օր կա: Չէի ցանկանա բաց թողնել Գերմանիայի և Բրազիլիայի հետ հանդիպումները: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում»,- անգլիացի հարձակվողի խոսքն է մեջբերում «Sportsmole»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.