Հայտնի է դարձել՝ ինչու է վագրը հարձակվել Կալինինգրադի կենդանաբանական այգու աշխատակցի վրա

Կալինինգրադի կենդանաբանական այգում հետաքննություն է անցկացվել, որի արդյունքում պարզ է դարձել՝ ինչու է Թայֆուն անունով ամուրյան վագրը հարձակվել աշխատակիցներից մեկի վրա: Այս մասին հայտնում է Life-ը: Ինչպես նշել է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Եկատերինա Միխայլովան, հարձակման պատճառն անվտանգության կանոնների խախտումն էր: Այժմ անհրաժեշտ է պարզել՝ ինչպես է փորձառու աշխատակիցը նման խախտում թույլ տվել: Կենդանաբանական այգու ներկայացուցչի խոսքով՝ տուժածը գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վագրը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա, երբ վերջինս արգելավանդակում է եղել: Հաստատության այցելուները շեղել են կենդանու ուշադրությունը, որպեսզի աշխատակիցը կարողանա թաքնվել, այնուհետև կինը հոսպիտալացվել է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.