Հայաստանը և Սերբիան կմասնակցեն Սիրիայի ականազերծմանը

Հայաստանը և Սերբիան պատրաստակամություն են հայտնել Սիրիա մասնագետներ ուղարկելու ռազմական գործողությունների վերջից հետո տարածքի ականազերծման համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն ասել է, որ այդ հարցը մնում է «առավել ցավոտներից մեկը»: Միաժամանակ նա հավելել է, որ Հայաստանի, Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Թուրքիայի և ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում «որոշ երկրներ համաձայնվել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ հարցում»: Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 3-ին հաստատել է ԴԱԻՇ-ից Դեյր-էզ-Զոր քաղաքի ազատագրումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.