Հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված փաստաբաններին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանքի տակ գտնվող փաստաբաններին ու իրավապաշտպաններին։ Այս մասին տեղեկանում ենք Դողանի Twitter-յան պաշտոնական էջից: Հայազգի պատգամավորը պահանջել է, որ կալանավորված փաստաբանների հետ կապված դատական  գործընթացներն օր առաջ կասեցվեն օրենքի սահմաններում: Դողանը շեշտել է, որ այս ամենով պետությունը դիտավորյալ անպաշտպան է թողնում ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց, որոնք զգում են այս փաստաբանների կարիքը դատարանում: «Եթե երկրում ազատ չեն իրավապաշտպանները՝ անիմաստ է խոսել արդարության ու արդարադատության գոյության մասին, իսկ եթե չկա արդարություն՝ չկա խաղաղություն», - շեշտել է Դողանը, որը մասնագիտությամբ նույնպես փաստաբան է: Պատգամավորը տեղեկացրել է, որ վերջին մեկ տարում Թուրքիայում կալանավորվել է շուրջ 500 փաստաբան, իսկ ձերբակալվածների թիվը շատ ավելին է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.