Կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելը նշանակում է 5 մլրդ դրամի ծախս, ինչի հնարավորույունն այսօր չկա. նախարար

Կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելը նշանակում է 5 միլիարդ դրամի ծախս, ինչի հնարավորությունն այսօր չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Չնայած այս հայտարարությանը՝ Արտեմ Ասատրյանը վստահեցրել է, որ կառավարության ծրագիրն ու բյուջեն միտված են քաղաքացիների կյանքի բարելավմանը: «Ես էն կարծիքին չեմ, որ մեկ օրում, մեկ ամսում հնարավոր է՝ միանվագ որեւէ միջոցառում իրականացնել այնպիսի միջոցառումներ անել, որ խնդիրներին լուծումներ տրվեն, բայց որ նպատակը դա պետք է լինի ու այդ ուղղությամբ աշխատանքներ շարունակվեն, երկրորդ կարծիք չեմ տեսնում»,-ասաց նախարարը: Լրագրողների դիտարկմանը, որ տարիներ շարունակ կառավարությունը կրկնում է նույն բանը, իսկ երբ է հնարավոր սոցիալական խնդիրներին լուծումներ տալ, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Դա շարունակական աշխատանք է, եւ ես կարծում եմ, որ դուք պիտի անդրադառնաք յուրաքանչյուր ծրագրի, ծրագրի կատարողականի եւ շատ դեպքերում այն առողջ քննադատությունը, որ կատարվում է, որ որոշակի աշխատանքներում թերացել ենք, բնականաբար, այդ խնդիրն էլ կա ու այս ուղղությամբ շարունակվող աշխատանքների տիրույթւոմ է գտնվում»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե 2018-ից սպասվող գնաճի, թոշակների ու աշխատավարձերի չբարձրանալու դեպքում արդյոք չի նշանակում, որ սոցիալական կյանքն ավելի վատթարանում է, ինչին նախարարը պաստախանեց. «Բյուջեի նախագծում գնաճն արտացոլված է, մեր հիմնական խնդիրը սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի շարունակականության ապահովումն է: Ցանկությունը շատ է, որ սոցիալապես խոսցելի խմբերի համար նախատեսված գումարն էլ ավելացնել, բայց ցավոք այսօրվա հնարավորությունները այն է, ինչ որ ներկայացված է պետականբյուջեի նախագծի շրջանակներում: Յուրաքանչյուր հազար դրամ կենսաթոշակի ավելացումը ենթադրում է 5 միլիարդ դրամի ծախս»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.