
Նոյեմբերի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ իրանահայ հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի:
Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Լ. Ճգնավորյանի 80-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ վերջինիս է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:
Դեսպան Ա. Թումանյանը բարձր է գնահատել Լ. Ճգնավորյանի մեծ աշխատանքը երաժշտական արվեստի զարգացման գործում, ինչպես նաև նրա հայրենանվեր գործունեությունը ՀՀ անկախացման առաջին տարիներին:
Շնորհավորելով Լ. Ճգնավորյանին տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ա. Թումանյանը մաղթել է նրան առողջություն և ստեղծագործական ակտիվ գործունեություն: