Իրանն ու Հայաստանը «Մեղրի» և «Արաս» ազատ առևտրի գոտիներում համատեղ համագործակցության գրասենյակ կբացեն. իրանցի պաշտոնյա

Իրանի «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին հայտնել է «Արաս» և հայկական Մեղրիում ազատ առևտրի գոտիներում համատեղ համագործակցության գրասենյակի բացման մասին, հայտնում է IRNA գործակալությունը: Գործադիր տնօրենի խոսքով՝ Հայաստանի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն և հայ-իրանական համագործակցության զարգացման շրջանակներում մոտ ժամանակներս կբացվի Մեղրիի և «Արաս» ազատ առևտրի գոտիներում համատեղ համագործակցության գրասենյակ: «Ազատ առևտրի գոտիների ստեղծման և զարգացման հարցում Իրանի բարեհաջող փորձը կարող է նպաստել երկու երկրների սահմանին ազատ առևտրի ստեղծման հարցում Հայաստանի հետ հետագա համագործակցությանը»,- նշել է Խադեմ Արաբ Բաղին: Նա նաև վստահություն է հայտնել, որ երկու կողմերի աջակցությամբ և համագործակցությամբ Մեղրիի ազատ առևտրի գոտու ստեղծումը և զարգացումը կնպաստի երկու երկրների ազատ գոտիների բարգավաճմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.