Իտալացի ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն ավարտել է կարիերան

Իտալացի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:   «Իմ ժամանակը «Նյու Յորք Սիթիիում» մոտենում է ավարտին, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ մի քանի բան ասել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմության և աջակցության համար: Ավարտին է մոտենում նաև իմ ֆուտբոլային կարիերան:   Շնորհակալություն երկրպագուներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են ակումբի հետ»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում:   Հիշեցնենք, որ «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը «Նյու-Յորք Սիթիին» է միացել 2015 թվականի ամռանը:   Աշխարհի 2006 թվականի չեմպիոնի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի դեկտեմբերը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.