Իսրայելը սկսել է իր ամենախոշոր օդային զորավարժությունները (լուսանկարներ, տեսանյութ)

Իսրայելը սկսել է իր ամենախոշոր օդային զորավարժությունները՝ Հնդկաստանի և ևս յոթ երկրի մասնակցությամբ, հայտնում է Times of Israel-ը: «Կապույտ դրոշ» անվանումը ստացած զորավարժությունը մեկնարկել է կիրակի, Իսրայելի օդուժի «Ուվդա» բազայում: Իսրայելի ռազմական գերատեսչության համաձայն՝ Հնդկաստանն առաջին անգամ է մասնակցում 11 օր տևողությամբ զորավարժությանն իր C-130J ինքնաթիռով: Այլ երկրներ ուղարկել են կործանիչներ, տրանսպորտային և վերալիցքավորող ինքնաթիռներ: Զորավարժությանը նաև մասնակցում են Միացյալ Նահանգների, Հունաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի թիմերը, ինչպես նաև ևս մի երկիր, որի անունն Իսրայելը հրաժարվել է նշել: Իսրայելական բանակի համաձայն՝ զորավարժությունների նպատակն է բարելավել տեխնիկական հնարավորությունները և ուժեղացնել երկրների միջև դիվանագիտական համագործակցությունը: Թել Ավիվի պնդմամբ՝ 2017 թվականի զորավարժությունների նախապատրաստությունները սկսվել էին դեռևս մեկ տարի առաջ։       A German pilot gets into an Israeli fighter jet ahead of the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces) Israeli traffic controllers take part in the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces) A fighter jet takes part in the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces) Indian Air Force personnel speak with commander of the Ovda Air Base, Brig. Gen. Itamar Raichel, as part in the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces) The flags of Israel, the Israeli Air Force, the United States, France, Italy, Germany, Greece, Poland and India fly in the Ovda air base as part in the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces) A C130J transport plane takes part in the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces) A pilot salutes inside an Israeli fighter jet ahead of the international Blue Flag exercise in early November 2017. (Israel Defense Forces)
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.