Թրամփը Տեխասում զինված հարձակումից հետո երկրում զենքի վաճառքի խստացման անհրաժեշտություն չի տեսնում

ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած զինված հարձակումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը երկրում զենքի վաճառքի խստացման անհրաժեշտություն չի տեսնում, այս մասին հայտնում է CNN-ը: «Այստեղ խնդիրը մարդու հոգեկանի հետ է, այլ ոչ զենքի հետ վարվեցողության», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ ըստ նախնական տվյալների՝ հանցագործը եղել է խիստ անհավասարակշիռ վիճակում: Նշենք, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել Տեխասում տեղի ունեցած հարձակման զոհերի ընտանիքներին և կրկին կոչ արել սահմանափակել զենքի կրումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Դևին Քելի անունով տղամարդը մտել է ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցի ու կրակ բացել՝ խլելով 26 մարդու կյանք, վնասվածքներ հասցնելով 20-ից ավելի մարդու:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.