Թուրքիայի ժամանցային կենտրոններից մեկում 26-ամյա ադրբեջանուհու են սպանել

Կարս քաղաքի ժամանցային կենտրոններից մեկում սպանվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացուհի Այդան Բ.-ն, որը կենտրոն էր այցելել իր ընկերներից մեկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար, գրում է թուրքական haberler.com կայքը: Նշվում է, որ կրակոցների ձայնի լսվելուց հետո սրահ մտած անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են ադրբեջանուհու անշնչացած մարմինը, ավելի ուշ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը: Առայժմ հայտնի չէ, թե ով և ինչ պատճառներով է սպանել 26-ամյա ադրբեջանուհուն, հայտնի է, որ նույն օրը ձերբակալվել է 11 կասկածյալ: Ատրճանակը, որով սպանվել է Այդան Բ.-ն, գտնվել է հենց դեպքի վայրում և առգրավվել ոստիկանների կողմից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.