Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Ս․ Գրիգորյան 10ա, Գարեգին Ա 6, 8, 10, 12, 12բ, 53, Ախուրյանի խճ․ 2ա համարների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, Երկաթ Գծի ավանի, Նորավան թաղամասի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.