Գերմանիայի իշխանությունները մտադիր են 3 լրտես արբանյակ ձեռք բերել

Գերմանիայի իշխանությունները մտադիր են 400 մլն եվրո ծախսել եւ 3 լրտես արբանյակ ձեռք բերել, հաղորդում է Märkische Allgemeine-ն: Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը հավանություն է տվել միջոցների հատկացմանը: Սարքավորումները նախատեսված են «Գեորգ» արբանյակային ծրագրի համար: Դրա միջոցով ճգնաժամային տարածաշրջանների մոնիթորինգ է իրականացվում, նշվում է հոդվածում: Հետախուզությանը արբանյակներից տվյալներ են պետք: Այժմ Գերմանիան ստիպված է երրորդ երկրներից լուսանկարները գնել: Արբանյակին ուղեծիր կարող են դուրս բերել արդեն 2020-ականներին: Ընկերության անունը, որի հետ պետք է պայմանագիր կնքվի, դեռ հայտնի չէ:
Մեկնաբանություններ