Բասկետբոլի Ա լիգա. ՖԻՄԱ-ն լրացուցիչ ժամանակում հաղթել է Արցախին

Կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երրորդ տուրի հանդիպումները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   Տուրի առաջին խաղում «Գրանդ սպորտը» 69։40 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ։   «Շիրակը» սեփական հարկի տակ զիջել է «Ուրարտուին»՝ 69։76։   Երրորդ տուրի վերջին խաղն անցել է բավականին հետաքրքիր ու համառ պայքարում։ ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս 91։88 հաշվով հաղթել է «Արցախին»։   Երևանի թիմը կարողացել է հաղթանակի հասնել միայն լրացուցիչ ժամանակում։   Այս պահին մրցաշարային աղյուսակը հնգական միավորով գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը»։ Սակայն, երկու թիմերն էլ մեկ խաղ ավել են անցկացրել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.