Արմավիրի մարզում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող Газель-ը և 24-ամյա վարորդի Priora-ն. կան վիրավորներ

  Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 21:40-ի սահմաններում Երևան – Արմավիր ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Հարություն Թովմասյանի վարած Lada Priora մակնիշի 35 DN 673 համարանիշի և 33-ամյա Գևորգ Կարապետյանի վարած թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4893 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Priora-ի վարորդ Հ. Թովմասյանը և նրա ուղևոր 25-ամյա Մերուժան Սարգսյանը տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.