Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարված և ներկայում կատարվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել արդարադատության ոլորտի առաջնահերթություններին ու Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական նոր ծրագրին: Դեսպան Իոս Դաուման շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.