Ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարվելու կապիտալ ծախսերի մասով. Արմեն Ամիրյան

2018թ. բյուջեն զարգացման բյուջե է լինելու, ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարվելու կապիատլ ծախսերի մասով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, 018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Դրանք պետք է ուղղվեն ենթարկառուցվածքների զարգացմանը: Եկող տարի մենք ծրագրում ենք 20-40 միլին դրամի շահույթ, որը կարող ենք ուղղել այն հուշարձաններին, որոնք զբոսաշրջության համար այնքան էլ հետաքրքիր չեն:» Նախարարը նշեց, որ Ազգային ժողով է ներկայացվելու «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը եւ ձեւը հաստատելու մասին կառավարության 2005թ. հուլիսին ընդունված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախագիծը. «Մենք ուզում ենք մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ընթացակարգը դարձնել էլեկտրոնային՝ գործընթացը ավելի բաց եւ թափանցիկ կլինի»: Նախարարի խոսքով, կարեւոր է նաեւ մարզերում մշակութային ծառայությունների համաչափության մատչելիության եւ հուսալիության ապահովումը. «Մարզերում, համայնքներում գտնումե նք մշակութային կրթություն ունեցող մասնագետների, որոնց միջոցով գեներացնում ենք մշակութային միավորումների ստեղծումը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.