ԱՄՆ-ում եկեղեցում 26 մարդու սպանած տղամարդը նախկինում դատվել էր կնոջ ու երեխայի վրա հարձակման համար. Թրամփը կարգադրել է իջեցնել երկրի դրոշները

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում կրակահերթ բացած Դևին Քելին 5 տարի առաջ ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել էր կնոջ ու երեխայի վրա իրագործած հարձակման համար: Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Էնն Ստեֆանեկը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձիգը 2010-2014թթ. ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, այնուհետև աշխատանքից հեռացվել է կարգապահական պատճառներով ու կալանքի տակ գտնվել 12 ամիս: Հայտնի է, որ նոյեմբերի 5-ին Քելին զինվորական համազգեստով մտել է եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, ու կրակ բացել՝ խլելով 26 մարդու կյանք, վնասվածքներ հասցնելով 20-ից ավելի մարդու: Ոճրագործությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իջեցնել երկրի դրոշները՝ ի հիշատակ եկեղեցում սպանվածների: Հաղորդվում է, որ ոստիկանությունը հետապնդել է դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդուն ու նրան սպանել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.