
ԱՄՆ-ը և Թուրքիան տարածաշրջանային հարցեր կքննարկեն Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ԱՄՆ այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Հաղորդվում է, որ Յըլդըրըմի այցը տեղի կունենա նոյեմբերի 7-ին:
Սպասվում է նաև, որ կքննարկվեն երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամը, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին՝ Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալության պատճառով:
Թուրքիայի իշխանությունները, մեկնաբանելով գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունը, նշել են, որ նա կապ է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար:
Թորքիան ևս դադարեցրել է վիզաների տրամադրումն ԱՄՆ քաղաքացիներին: