Ֆրանսիայում բազմազավակ ընտանիք է սպանվել. կասկածյալն ընտանիքի հայրն է

Ֆրանսիայի հյուսիսային Էնա վարչական շրջանի ագարակներից մեկում հինգ հոգուց կազմված բազմազավակ ընտանիքի են սպանել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, դատախազության ներկայացուցիչների տվյալներով՝ խոսքn «ընտանեկան դրամայի» մասին է. հայրը կրակել է իր կնոջն ու երեխաներին: Զոհվածների մարմինները երեքշաբթի առավոտյան հայտնաբերել է ագարակի աշխատակիցը: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները 20, 18 և 12 տարեկան էին: Կատարվածի հանգամանքները ճշտվում են:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.