Ռամոս. Նախկինում իմ ու Պիկեի միջև չկար ոչ մի հարաբերություն

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հաստատել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի խոսքերն այն մասին, որ իրենց հարաբերությունները բավականին լավ են:   Պիկեն, որը բազմիցս սուր արտահայտություններ է հնչեցնում «Ռեալի» հասցեին և Կատալոնիայի անկախության ջատագովներից է, իսպանացի շատ երկրպագուների համար հակասական կերպար է.   «Եթե իմ և Պիկեի ներկայիս հարաբերությունները համեմատենք նրա հետ, ինչ կար նախկինում, կարելի է ասել, որ մենք բոլորովին էլ վատ չենք իրար հետ: Նախկինում մեր միջև գրեթե չկար որևէ հարաբերություն: Բայց մենք հարգում էինք մեկս մյուսին, քանի որ միասին խաղադաշտ էինք դուրս գալիս և գիտեինք, որ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների զույգերից ենք:   Եվ դա օգտակար էր ազգային թիմի համար: Երբ մեծանում ես և ավելի իմաստուն ես դառնում, դադարում ես կարևորություն տալ այնպիսի բաների, որոնք նախկինում քեզ համար կարևոր են եղել: Սա նպաստեց նրան, որ մեր հարաբերությունները բավարար չափով բարելավվեցին»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.