Ուկրաինայում ձերբակալվել է Ավակովի որդին

Ուկրաինայում ձերբակալվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրը՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացված խուզարկությունից հետո: Այդ մասին հայտարարել է նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան, հայտնում է 112.ua–ն: «Ալեքսանդրը ձերբակալվել է: Որքանով ես եմ տեղյակ՝ խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, այդ պատճառով առգրավվել են հեռախոսներ և պլանշետներ: Դա գիտեմ 100 տոկոսով, որովհետև ուղիղ կապի մեջ եմ և շփվում եմ»,- հայտարարել է Կիվան «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: «Նրան ցանկանում են զրկել ազատությունից՝ նախարարին մանիպուլյացիայի ենթարկելու և նրա որոշումների վրա ազդելու հնարավորության համար»,- ընդգծել է նախկին խորհրդականը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություն է անցկացնում Ուկրաինայի ներքին գործերի նախարարի որդու մոտ՝ 2014-2015 թվականներին գերատեսչության կողմից գնված պայուսակների մասին գործի հետաքննության առնչությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.