
Նովոսիբիրսկից ու Խաբարովսկից թռիչք իրականացրած երկու ինքնաթիռ սաստիկ քամու պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել «Մագադան» օդանավակայանում և ստիպված են եղել մեկնել այլ օդանավակայաններ:
Ինչպես նշում է
gazeta.ru-ն, օդանավակայանի փոխտնօրեն Սերգեյ Կուլյասովը պատմել է, որ իրենց մոտ քամու արագությունը 20 մ/վրկ է: Ուստի՝ ինքնաթիռների անձնակազմերը, վտանգավոր համարելով եղանակային նման պայմանները, որոշել են Մագադանում վայրէջք չանել ու մեկնել այլ օդանավակայաններ:
Միևնույն ժամանակ, Կուլյասովը հայտնել է, որ Մագադանի օդանավակայանը պաշտոնապես բաց է:
«Այսօր վայրէջք է կատարել «Աէրոֆլոտ»-ի չվերթը Մոսկվայից: Նման իրավիճակում օդանավի անձնակազմն է որոշում՝ վայրէջք կատարել, թե ոչ՝ հաշվի առնելով իրենց օդանավի հնարավորությունները»,-ասել է նա: