Ուժեղ քամին վնասներ է հասցրել Հրազդան քաղաքում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:42-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 35 և 36 շենքերի տանիքների ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 36 շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 3 մ ճաղավանդակ, իսկ թիվ 35-ից՝ մոտ 11 մ: Հոկտեմբերի 31-ին, ժամը 10:31-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի տանիքի ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են ճաղավանդակները. ընկնելու վտանգ չկա: Հոկտեմբերի 31-ին, ժամը 09:33-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի տանիքի ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 55 մ ճաղավանդակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.