Միլանի կիսապաշտպանը բաց կթողնի ակումբի առաջիկա երկու հանդիպումները

Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Բիլյան վնասվածքի պատճառով չի կարող օգնել «ռոսոներիներին» առաջիկա երկու խաղերում,- տեղեկացնում է «Football Italia»-ն:
  Ըստ ակումբի բժիշկ Ջանլուկա Մելեգատիի` 31-ամյա արգենտինացին վաղուց է բողոքում ծնկատակի ջլի հոդից: Այդ պատճառով ակումբի բժշկական շտաբը որոշում է կայացրել հանգիստ տալ ֆուտբոլիստին:   Հիշեցնենք, որ «Միլանը» նոյեմբերի 2-ին կհյուրընկալվի հունական ԱԵԿ-ին, իսկ նոյեմբերի 5-ին կհանդիպի «Սասուոլոյին»:
Մեկնաբանություններ