Իսպանիայի ազգային դատարանը Պուչդեմոնին կանչել է ցուցմունք տալու

Իսպանիայի ազգային դատարանը կանչել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և ինքնավարության կառավարության մյուս անդամներին ցուցմունք տալու համար: Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, նրանց պարտավորեցրել են դատարան ժամանել նոյեմբերի 2-ին և 3-ին: Դատարան չներկայանալու դեպքում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հետախուզում կհայտարարվի, որից հետո նրանք կձերբակալվեն: Բացի այդ, եթե Պուչդեմոնն ու մյուս պաշտոնյաները որոշեն մնալ Բրյուսելում, ապա Մադրիդի պահանջով նրանց կձերբակալեն բելգիացի ոստիկանները: Աղբյուրի տվյալներով՝ դատախազությունը Կատալոնիայի նախկին ղեկավարներին մեղադրում է ապստամբության կազմակերպման մեջ: Հիշեցնենք, որ Պուչդեմոնն, այսօր ելույթ ունենալով Բրյուսելում, հայտարարել է, որ մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայից և ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.